13:00   03-08-2021
Իրանի նախագահը խոստացել է պայքարել ամերիկյան պատժամիջոցների չեղարկման համար
Թողնել մեկնաբանություն

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է պայքարել Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման համար՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Այս մասին Ռայիսին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի կողմից անցկացվող՝ Իրանի նախագահի պաշտոնում իր հաստատման արարողությանը:

«Մենք կշարունակենք աշխատել պատժամիջոցների չեղարկման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել օտար երկրների կամքի հետ»,- հայտարարել է Իրանի նորընտիր նախագահը:

Loading...