17:14   03-08-2021
«Հայհոյելը թանկացավ», պատգամավորի գումարն ավելացավ. իշխանական «մուրճը» կրկին գործի է անցել.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

«Մենք ենք տերը մեր երկրի» ասելով իշխանական «մուրճը» կրկին գործի է անցել: Ընդունվեց հայհոյանքն արգելող օրենք, որով քաղաքացին զրկվեց խոսքի իրավունքից, ինչը քաղաքացուն պատկանող միակ բանն էր: Իշխանությունը, հայհոյելու պատճառներն հասկանալու փոխարեն, գնաց օրենքի պարտադրման ճանապարհով:  Սրա հետևանքով կավելանա դիկտատուրան, սակայն հայհոյողների պակաս չի զգացվի: «Մուրճի» ուժով նաև ավելացավ պատգամավորի ծախսերի համար նախատեսված գումարը, ինչը ևս խորացրեց անջրպետը քաղաքացու և իշխանության միջև: 

Արտասահմանում ապրող մեր հայրենակիցների աչքերում այս ամենը շատ ավելի զարհուրելի է երևում, քան հայաստանաբնակների ընկալմամբ, որոնք արդեն կարծես թե հաշտվել են տեղի ունեցողի հետ: 

«Մոդուս վիվենդի» հաղորդման հեղինակ Արա Պապյանի հյուրերը՝ ԱՄՆ-ից ժամանած Լիլիա և Նունե Սերոբյաններն են:

Loading...