11:53   04-08-2021
Image Description
Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հակոբ Արշակյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն  էլ կողմ են քվեարկել Հակոբ Արշակյանի թեկնածությանը:

ԱԺ նախագահի երրորդ տեղակալի  պաշտոնի համար թեկնածու է առաջադրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:

Loading...