14:02   04-08-2021
Image Description
Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ
Թողնել մեկնաբանություն

Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը:

Հիշեցնենք՝ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։

Հուլիսի 13-ին Զաքարյանը կալանավորվել էր երկու ամսով։

Loading...