19:01   17-08-2021
Թալիբներն իրենց ներշնչելու են, թե Ամերիկային են հաղթել, փորձելու են «արտահանել» իսլամը.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի Աֆղանստանից դուրս գալը լրջագույն խնդիրներ է ստեղծելու մասնավորապես Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համար, որն էլ անուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Թալիբներն իրենց ներշնչելու են թե Ամերիկային են հաղթել. փորձելու են նաև արտահանել իսլամը: Նախևառաջ Չինաստանն է ունենալու խնդիրներ, իր ճանապարհների անվտանգության հետ կապված: Շիադավան  Իրանը մեծ վտանգի տակ է հայտնվում, քանի որ  սուննի թալիբները ավելի շատ են ատում իրենց, քան մեզ՝ քրիստոնյաներիս: Ռուսաստանն  իր հարավ-արևելյան սահմանի անվտանգության համար, այժմ ստիպված է մեծաթիվ ռեսուրսներ հատկացնել, որը նա չունի: Ոչ վաղ անցյալում Սովետական միությանը տարան նմանատիպ հյուծման ճանապարհով՝ ստեղծելով նրա համար ներքին և արտաքին խնդիրներ: Շուտով սպառվեցին ռեսուրսները և կայսրությունը փլուզվեց: Քանի որ ռուսները արևմուտքին ավելի են ատում քան թուրքերին, ՌԴ-ն  տարածաշրջանը փոխանցելու է թուրքերին: Վրացիների կամ ադրբեջանցիների համար այստեղ մտահոգության առիթ չկա, սակայն մեր դեպքում պատկերն այլ է:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսել է աֆղանական մշակույթի, ԱՄՆ-ի Քաբուլից դուրս գալու շարժառիթների մասին:

Loading...