17:24   19-08-2021
Ու՞ր էր պաշտպանական երկրորդ գիծը և ու՞ր էինք նահանջում. երևի չե՛նք ուզում ապրել.«Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

2020-ին մենք պարտվեցինք սխալ գնահատված հակառակորդին: Մենք գերագնահատեցինք մեր հայրենասիրությունը: Այժմ գոռում ենք , թե պարտվել է ռազմաքաղաքական էլիտան, դիվանագիտությունը, օլիգարխները, բայց հայ զինվորը, հայոց բանակն ու հայ ազգը չի պարտվել: Միթե՞ ռազմաքաղաքական էլիտան էր Ջրականից նահանջում  մինչև Իշխանաձոր: Իրականում պարտվել է հայ ժողովուրդը, որը չի ստիպել իր ռազմաքաղաքական վերնախավին ավելի շատ ջանքեր և ռեսուրսներ ծախսել: Մենք ենք մեղավորը մեր սխալ ռազմաքաղաքական էլիտայի ընտրության համար: Կամավորների պակաս, պառակտում, պաշտպանական գծերի սղություն. երևի մենք չե՞նք ուզում ապրել:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը խոսել է թիկունքում և ճակատում հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին:

Loading...