Իրականում սա մեծ խաղ է. Պուտինը, Ալիևը, Էրդողանն ու Բայդենը շատ վաղուց արդեն որոշել են մեր ապագան: Այս մտածելակերպն է, որ «օգնում» է մեզ ոչինչ չանել, որովհետև միևնույն է վերջում մեղավոր է դուրս գալու ուրիշը: Շատ պարզ է՝ վերևում խոշոր խաղացողների հրամանները կատարողն ու չկատարողը մենք ենք: Այսօր մենք անգործության ենք մատնված՝ հույսներս դնելով դրսի կամ ներսի մեծերի վրա: Եթե ուշադրություն դարձնենք՝ կենցաղում անգամ շնից վախեցողը հայը, հաճախ սեփական անվտանգությունից ելնելով, շղթայակապ շուն է պահում: Այդ դեպքում ինչու՞ մեզ չի մտահոգում մեր պետության և ընդհանուրի անվտանգությունը…. Հիշեք՝ Ամերիկան կամ Ռուսաստանը ունեն իրենց օգնելու ձևը … Ռուսական կամ անգլիական դեսանտի սպասեք միայն Հայաստանի գրավումից հետո:
ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը կրկին հյուրընկալել է «ՈՄԱ» -ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանին: