17:50   09-09-2021
Վահրամ Դումանյանը մասնակցել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» ֆորումին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումը, որին ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի, ֆիզիկական կուլտուրայի ոլորտի ներկայիս մարտահրավերները և զարգացման հեռանկարները: 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումի առաջին օրվա միջոցառումներին, գործընկերների հետ քննարկել ոլորտի զարգացումներին և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարարը նաև ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին, որը ներառում է բազմաթիվ տաղավարներ, այդ թվում՝ «Սպորտ, գիտություն և կրթություն», «Սպորտային օբյեկտների նախագծում և կառուցում», «Սպորտային սարքավորումներ», «Մանկապատանեկան սպորտ» և այլն:

Loading...