10:46   14-09-2021
ԱՄՆ-ը հայտնել է Ուկրաինան «ռուսական ագրեսիայից» պաշտպանելու պատրաստակամության մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ -ն պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Ուկրաինան Ռուսաստանից՝ հնարավոր զինված ագրեսիայի դեպքում: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

«Մենք հավատարիմ կմնանք մեր ստանձնած պարտավորություններին, ներառյալ այն պարտավորությունները, որոնք [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել էր մոտ երկու շաբաթ առաջ», – ասել է Բլինքենը՝ պատասխանելով «ռուսական ագրեսիայից» պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցների ներդրման պատրաստակամության մասին հարցին:

Բացի այդ,ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն Ուկրաինային խոստացել է, որ ԱՄՆ-ն այդ երկրի հետ չի վարվի այնպես, ինչպես Աֆղանստանի հետ:

Loading...