10:47   14-09-2021
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում
Թողնել մեկնաբանություն

Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը։ Ասադը Մոսկվա էր ժամանել չհայտարարված այցով, հայտնում է RIA Novosti-ն։

Պուտինը գնահատել է հակառակորդների հետ երկխոսելու Ասադի ջանքերը՝ նշելով, որ երկրի համախմբմանը խանգարում են Սիրիայում ապօրինի ներկայություն ունեցող օտարերկրյա զինված ուժերը։ Պուտինը կարծում է, որ Սիրիայի գլխավոր խնդիրը հենց այդ ուժերի ներկայությունն է։ Պուտին նշել է, որ Սիրիայում ահաբեկչության օջախները դեռևս պահպանվում են։

Ասադն ասել է, որ Սիրիան և Ռուսաստանը զգալի արդյունքների հետ հասել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Պուտինն իր հերթին գնահատել է Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ջանքերը, որոնց արդյունքում սիրիական կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսից ավելին։ Բացի այդ, Պուտինի խոսքով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում կողմերի միջև ապրանքաշրջանառությունը մեծացել է 3․5 անգամ։ Նա շեշտել, որ խոսքը վերաբերում է առևտրին, այլ ոչ թե մարդասիրական օգնությանը։

Անդրադառնալով միջազգային պատժամիջոցներին՝ Ասադը հակամարդկային, հակապետական և ոչ լեգիտիմ է անվանել սիրիացի ժողովրդի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որոնց պատճառով Սիրիայի քաղաքական գործընթացներն արդեն 3 տարի է՝ կանգ են առել։

Loading...