11:40   14-09-2021
Թալիբները սկսել են մարդկանց մահապատժի ենթարկել Աֆղանստանում
Թողնել մեկնաբանություն

«Թալիբանի» անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Մազարի Շարիֆու մահապատժի են ենթարկել երեխաների առևանգմամբ զբաղվող խմբավորման և ազատ են արձակել չորս մանկահասակ երեխաներին: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է aamaj News գործակալությունը։

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը։ Առևանգողները, իբր, եղել են 4 աֆղան տղամարդ և ուզբեկ կին։ Նրանց բոլորին տեղում գնդակահարել են։

Իր հերթին, նախօրեին գիշերը մի քանի աֆղանական ցանցային ԶԼՄ-ներ հաղորդել են Մազարի Շարիֆում խոշոր բախման մասին: Ինչպես ենթադրում էին լրագրողները, դա կարող էր լինել թալիբների մարտը այլ զինյալների հետ։

Ընդ որում, աֆղանցիները հրապարակում են սոցիալական ցանցերում տեսանյութ, թե ինչպես են երկրի տարբեր տարածաշրջաններում առևանգում մարդկանց և հաշվեհարդար տեսնում։ Սկսվել են նաև կանանց հրապարակային ծեծերը։ Սակայն տեղի ունեցածը պարզաբանող պաշտոնական հաղորդագրություններ չկան։

Loading...