12:54   14-09-2021
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Երևանի ավագանու անդամի մանդատը տրվել է Տիգրան Խաչատրյանին
Թողնել մեկնաբանություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցրել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստին ասաց, որ Հակոբյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտաշես Ջավադյանին։

«Արտաշես Ջավադյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Խաչատրյանին»,- նշեց Մարությանը։

Loading...