14:35   14-09-2021
ԱՄՆ-ի հետախուզությունը գտնում է, որ «Ալ Քաիդա»-ն անկարող է ահաբեկչություններ իրականացնել Աֆղանստանից դուրս
Թողնել մեկնաբանություն

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը ներկա իրադրության պայմաններում ի վիճակի չԷ գրոհներ իրականացնել Աֆղանստանից սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով հետախուզության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հետախուզական ընկերակցության ընթացիկ գնահատականն այն Է, որ շատ վաղուց «Ալ Քաիդա»-ի հնարավորություններն այնքան խիստ են անկում ապրել, որ այն ի վիճակի չԷ գրոհներ իրականացնել արտասահմանում»,-հայտարարել Է Բլինքենը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի լսումների ընթացքում, նշելով, որ ԱՄՆ-ի իշխանությունները, միեւնույն Է, «պահպանելու են սթափությունը» նման սպառնալիքի կրկնակնություն թույլ չտալու նպատակով:

Նա ընդունել Է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից ձեւավորված կառավարության կազմի մեջ մտնում են «ծառայողական ցուցակից» այնպիսի անդամներ, ինչպիսիք են՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից հետախուզվող ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքանին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը համագործակցելու Է թալիբների կառավարության հետ՝ «ելնելով այն բանից, թե արդյոք այն առաջ Է տանում մեր շահերը»: Նաեւ պետքարտուղարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմն Աֆղանստանի ժողովրդին կտրամադրի 65 մլն դոլարի հումանիտար օգնություն՝ առողջապահության եւ սննդի բնագավառում կարեւոր պահանջները բավարարելու, ինչպես նաեւ կանանց ու երեխաների պաշտպանության համար:

Բացի այդ, Բլինքենն ասել Է, որ պլանավորում Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի նշանակել՝ «ամբողջովին կանանց պաշտպանության վրա կենտրոնանալու նպատակով, որոնց իրավունքները սպառնալիքի տակ են թալիբների ռեժիմի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...