15:50   14-09-2021
Երևանում շուտով կներդրվի տրանսպորտում էլեկտրոնային վճարման միասնական համակարգ․ Մարության
Թողնել մեկնաբանություն

Երևանում առաջիկայում կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել բանկային քարտով, սմարթֆոններով և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ նոր, փոքր ավտոբուսներում միայն 100-դրամանոց մետաղադրամներով վճարելու պահանջը ևս անցումային փուլի առանձնահատկություններից է։

«Շուտով կներդրվի էլեկտրոնային վճարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել ժամանակակից էլեկտրոնային վճարման բոլոր միջոցներով՝ բանկային քարտով, սմարթֆոններով և այլն: Բոլոր զարգացած քաղաքներում նորմալ է, ուղևորը գիտի, որ տրանսպորտից օգտվելիս պետք է մոտը տոմս ունենա, մեր դեպքում ավելի հեշտ է՝ պետք է ընդամենը ունենալ 100-դրամանոց մետաղադրամ: Իսկ էլեկտրոնային եղանակով վճարելու մեր սարքավորումները այսօր աշխարհում եղած ամենաառաջադեմն են լինելու»,- ասաց Երևանի քաղաքապետը և հավելեց, որ այն ամենից, ինչից էլեկտրոնային տարբերակով հնարավոր է «գումար քաշել», բոլոր այդ տարբերակները աշխատելու են։

Loading...