16:14   14-09-2021
Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում
Թողնել մեկնաբանություն

Խորհրդարանն այսօր քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարց: Դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Նրանց ներկայացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, որից հետո թեկնածուները ծրագրային ելույթ են ունեցել` խոսելով նաև դատական համակարգում փոփոխությունների իրենց պատկերացումների մասին:

Ելույթներից հետո դատավորի թեկնածուները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին:

Loading...