18:52   14-09-2021
ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ հայտարարել իրենց դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ․ Սաղաթելյան
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ իշխանությունները պարտավոր են օր առաջ հստակառանց աճպարարության հայտարարել իրենց պաշտոնական դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալեթե այլ թաքնված նպատակ չունեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըԱզգային ժողովում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախահայության իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի։ Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձըՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերումը պետք է դառնա ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը»,-ընդգծեց Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ Արցախի ճակատագիրը կանխորոշված չէև այն կախված չէ միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից։ 

«Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Արցախը մեր ժառանգությունն էմեր անվտանգությունըմեր անկախությունըմեր ապրելու և ապրեցնելու բնականոն իրավունքը։ ՇուշինՀադրութը և Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված շրջանները միայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»,-եզրափակեց Սաղաթելյանը։

 

Loading...