18:53   14-09-2021
Աֆղանստանի իրադարձությունները ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը. Բորել
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կրկին ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անկասկած, դա նման Է կտրուկ արթնացման, որը եւս մեկ անգամ ցույց Է տալիս մեր խոցելիությունը: Ցանկացած դեպքում անհրաժեշտ Է զեկույց Աֆղանստանում ԵՄ-ի դերի եւ սխալների գնահատման վերաբերյալ, որոնք կարող Էին տեղի ունենալ վերջին 20 տարվա ընթացքում…մասնավորապես, աֆղանական բանակի պարտության պատճառները ի հայտ բերելու համար, որը չկարողացավ իր երկիրը պաշտպանել թալիբներից»,-ասել Է Բորելը ֆրանսիական Monde թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով, ԵՄ-ն փորձում Է ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ, ինչպես նաեւ ձգտում Է իր ներկայությունը հաստատել Քաբուլում:

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր Է պաշտպանել այն բոլոր աֆղանցիներին, որոնք համագործակցում են իրենց հետ: Ինչպես հայտնել Է Բորելը, ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները երեք չափանիշ են որոշել Աֆղանստանի նոր կառավարության հետ հարաբերությունների կառուցման համար, որոնք ներառում են աֆղանական ողջ հասարակության, այդ թվում նաեւ կանանց, հիմնական իրավունքների հարգումը, տարհանում անցկացնելու հնարավորությունը եւ այլ չափանիշներ:

Loading...