13:14   16-09-2021
ԱՄՆ Սենատը Բայդենին կոչ է արել կրճատել միջուկային ծախսերը
Թողնել մեկնաբանություն

Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կրճատել միջուկային զենքի վրա ծախսերը: Սենատորների նամակում ասվում է, որ բյուջեի պահանջը 2022 ֆինանսական տարվա համար համահունչ չէ նման զենքերից երկրի կախվածությունը նվազեցնելու ջանքերին:

Կոնգրեսականները երախտագիտությամբ հիշել են Բայդենի «տարիների ջանքերը»` նվազեցնելու միջուկային պատերազմի հավանականությունը և միջուկային զենքի դերը երկրի անվտանգության քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ, սենատորները մտահոգություն են հայտնել, որ 2022 թվականի բյուջեի պահանջը չի արտացոլում միջուկային զենքի վերաբերյալ այս քաղաքականությունը:

«Այս բյուջեի շրջանակներում նախատեսվում է 10 տարվա ընթացքում օգտագործել 634 մլրդ դոլար՝ ԱՄՆ միջուկային զինանոցում բոլոր մեքենաները, զենքերն ու մարտագլխիկները վերականգնելու համար», – նշում են նամակի հեղինակները:

Բյուջեի նախագիծը պահպանում կամ ավելացնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած միջուկային զենքի ծախսերը:

«Մենք խնդրում ենք ձեզ չեղյալ հայտարարել Թրամփի վարչակազմի որոշումները ՝ թանկարժեք, ավելորդ և շատ վտանգավոր միջուկային զենքի վրա ծախսերի ավելացման վերաբերյալ», – ամփոփել են սենատորները:

Նախաձեռնող խումբը նաև Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել ստեղծել միջուկային զենքի վերաբերյալ ռազմավարություն, որը կսահմանափակի նման զենքի դերն ազգային անվտանգության հարցերում և «կնվազեցնի ավելորդ ծախսերը», ինչպես նաև «դա հիմք կհանդիսանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպառազինությունների լրացուցիչ վերահսկողության վերաբերյալ վերջին պայմանավորվածությունների իրականացման համար։

Loading...