16:01   16-09-2021
Ճանապարհային երթևեկության նշանների ցանկը կհամալրվի զբոսաշրջային վայրեր ուղղորդող նշաններով
Թողնել մեկնաբանություն

Կառավարության որոշմամբ՝ ճանապարհային երթևեկության նշանների ցանկը կհամալրվի մի շարք զբոսաշրջային վայրեր ուղղորդող նշաններով:
 
Այցելուներին ամբողջական տեղեկատվություն փոխանցող զբոսաշրջային նշանների և ցուցանակների առկայությունը կապահովի այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս, ինչպես նաև կամրապնդվի Հայաստանի՝ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագիրը։

Loading...