16:02   16-09-2021
Ֆրանսիան Ավստրալիայի հետ սուզանավերի մասին պայմանագրերի խզումն անվանել է վստահության խափանում
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանն ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները Ավստրալիայի հետ սուզանավերի վերաբերյալ պայմանագրերի խզումը համարում են վստահության խափանում, տեղեկացնում է AFP-ն։

«Այս պատմությունն ավարտված չէ, մենք պայմանագրեր ունենք, եւ ավստրալացիները պետք է բացատրեն, թե ինչպես են պատրաստվում դուրս գալ դրանցից։ Արված հայտարարություններում պարզություն չկա։ Ֆրանսիան մտադիր է կոշտություն ցուցաբերել այս հարցում»,- ընդգծել է նախարարը՝ «պայմանագրերի խզումը վստահության խափանում» անվանելով։ Լը Դրիանը նաեւ նշել է, որ Ֆրանսիան հարցեր ունի ԱՄՆ-ին։

«Այս միակողմանի, կոշտ եւ անկանխատեսելի որոշումը հիշեցնում է Թրամփի ժամանակները»,- ավելացրել է նա։

Լը Դրիանն ասել է, որ «զայրացած է ստեղծված իրավիճակից»։ «Դաշնակիցներն իրենց այդպես չեն պահում, սա փաստացի հարված է թիկունքին։ Մենք ավստրալացիների հետ վստահության հարաբերություններ ենք կառուցել, եւ այն դավաճանված է»,- ընդգծել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Loading...