18:52   16-09-2021
Թուրքական ԶՈՒ հարվածների հետևանքով Սիրիայի հյուսիսում PKK-ի 8 զինյալ է զոհվել
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի հյուսիսում սեպտեմբերի 16-ին թուրքական ԶՈՒ կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 8 զինյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինյալներից 4-ը զոհվել են Թուրքական ԶՈՒ կողմից PKK-ի դեմ իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության գոտում, իսկ մյուս 4-ը՝ «Ձիթենու ճյուղ» գործողության գոտում:

 

Loading...