18:55   16-09-2021
Image Description
Թալիբները երաշխավորել են դեպոզիտների անվտանգությունն Աֆղանստանի բանկերում
Թողնել մեկնաբանություն

Աֆղանստանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամադ Իդրիսը հայտարարել է երկրի առեւտրային բանկերում աֆղանստանցիների ավանդների անվտանգության մասին, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։

«Աֆղանստանի բանկը հավաստիացնում է մեր հայրենակիցներին, որ երկրի տարածքում աշխատող բոլոր առեւտրային բանկերը հուսալի են։ Դրանք գտնվում են վերահսկողության ներքո եւ ավելի լավ են գործում, քան առաջ»,- ասել է Իդրիսը։

Օգոստոսի 15-ին ԱՄՆ-ը սառեցրեց Աֆղանստանի կառավարության պետական պահուստները ամերիկյան բանկերում, որպեսզի թալիբները չկարողանան օգտվել դրանցից։ Արժույթի մկջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը նույնպես դադարեցրին ցանկացած օգնություն Քաբուլին։

Արդյունքում՝ հազարավոր աֆղանստանցիներ դիմել են բանկեր իրենց խնայողությունները վերցնելու համար։ 

Loading...