19:47   16-09-2021
ԵՄ-ն տեղյակ չի եղել ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ավստրալիայի դաշինքի ստեղծման մասին
Թողնել մեկնաբանություն

ԵՄ-ն տեղյակ չի եղել ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS անվտանգության ոլորտում դաշինքի ստեղծման մասին եւ այժմ փորձում է հավելյալ տեղեկություն ստանալ, հաղորդում է Reuters-ը։

«Մենք իրականում չենք տեղեկացել այդ նախագծի կամ նախաձեռնության մասին։ Մենք այժմ գտնվում ենք մեր գործընկերների հետ կոնտակտի մեջ, որպեսզի հավելյալ տեղեկություն ստանանք»,-նշել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանտը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը դեռ խուսափում է այդ պակտի ստեղծման մասին հետագա մեկնաբանություններից։

Loading...