19:49   16-09-2021
Image Description
Իրանցի վարորդները ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՀՀ փոխվարչապետ Պապիկյան
Թողնել մեկնաբանություն

 Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդներըամենայն հավանականությամբազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 16-ին  լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում ենայս պահին նաև բանակցություններ են ընթանումնաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց Սուրեն  Պապիկյանը՝  տեղեկացնելովոր ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։

«Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելունաևՀայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,-  ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Loading...