14:04   17-09-2021
Image Description
Քարտեզագրվել են բոլոր խախտումները. Տիգրանյանը՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատի մասին
Թողնել մեկնաբանություն

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուրեր»-ի թղթակիցը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի վերաբերյալ:

«Սա ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված երկարատև ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: Այդ աշխատանքներն իրականացվել են լուռ, առանց հանրությանն ավելորդ ցնցումների մեջ գցելու տարբեր ասուլիսների միջոցով: Քարտեզագրվել են բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տրվել Ադրբեջանի կողմից՝ հումանիտար միջազգային իրավունքի հետ կապված: Չենք բացառում, որ նաև հարևան պետությունը կներկայացնի նման գագատ: Ես կարծում եմ, որ մեր փաստական հիմքերը շատ ավելի ամուր են, և այս գանգատը կունենա տրամաբանական ավարտ»,- ասաց Տիգրանյանը:

Loading...