14:42   18-09-2021
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ:

«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կհասնենք Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Loading...