09:28   20-09-2021
Ադրբեջանական կողմը վերադարձրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը սեպտեմբերի 19-ի ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է սեպտեմբերի 18-ի երեկոյան իր տարածքում հայտնված ՀՀ երկու քաղաքացիներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։  

«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading...