11:00   20-09-2021
Image Description
Հյուսիսային Կորեան քննադատել է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանական նոր միությունը
Թողնել մեկնաբանություն

Ատոմային սուզանավերի ստեղծման համար Ավստրալիային տեխնոլոգիաներ փոխանցելու ԱՄՆ-ի որոշումը չափազանց վտանգավոր քայլ է, որը կարող է հրահրել աշխարհում միջուկային սպառազինությունների մրցավազք։ Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում, փոխանցում է TASS-ը։

Նրա խոսքով՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանական նոր միությունը կխախտի ռազմավարական հավասարակշռությունն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա նշել է, որ Փխենյանում ուսումնասիրում են Վաշինգտոնի այդ որոշման նախապատմությունը։

«Ներկա իրավիճակը կրկին ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում պաշտպանական հնարավորությունների մեծացումը պետք է շարունակվի, որպեսզի մենք պատրաստ լինենք գլոբալ անվտանգության ոլորտում նման կտրուկ փոփոխությունների»,-հավելել է դիվանագետը։

Loading...