16:07   20-09-2021
Պեսկովը խոսել է Պուտինի ինքնազգացողության մասին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն շատ լավ է զգում, բայց առաջիկա շաբաթ կշարունակի աշխատել ինքնամեկուսացման ռեժիմով, երկուշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա իրեն լավ է զգում, աշխատում է։ Բայց այս շաբաթ հիմնականում կշարունակվեն միջոցառումները տեսակոնֆերանսի ռեժիմով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ խոսելով նախագահի աշխատանքային գրաֆիկի մասին։

Պուտինը հայտնել է անցած երեքշաբթի ինքնամեկուսացման ռեժիմի անցնելու մասին ՝ պարզաբանելով, որ իր շրջապատում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել: Անցյալ հինգշաբթի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահի ինքնամեկուսացումը կտևի առնվազն մեկ շաբաթ, սակայն հստակ ժամկետներ չի նշել:

Loading...