16:52   20-09-2021
Սամվել Կարապետյանը ՀՀ էներգետիկայի ոլորտում պլանավորում է ներդնել մինչև 600 միլիոն դոլար
Թողնել մեկնաբանություն

 Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է և Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ներկայացնելով «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ծրագրերը։

«էներգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման և էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն դոլար»,- ասաց Կարապետյանը։

Հայ գործարարը կոչ է անում համախմբել ջանքերը Հայաստանի շուրջ։

«Հայերը իսկական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, և մեր խնդիրն է՝ համախմբել մեր ռեսուրսները կայուն ապագայի համար»,- եզրափակեց Կարապետյանը։

 

Loading...