17:49   20-09-2021
Մահացել է անվանի դերասանուհի Անահիտ Թոփչյանը
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 20-ին Երևանում մահացել է անվանի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը՝ թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի կինը:

Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։

1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)՝ լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։    

1990 թվականից տպագրվել է հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Անահիտ Թոփչյանը 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ էր։

Loading...