Փաշինյանի՝ Էրդողանին հանդիպելու առաջարկը չէր կարող լինել որևէ գերտերության միջոցով: Դա կշահարկվեր որպես ուժի կիրառում: Առաջարկն արվեց Բաթումում, ինչը նաև խորհրդանշական է: Վայրը կարող էր ընտրված լինել նաև սիմվոլապաշտ Թուրքիայի դրդմամբ: Ինքնահռչակած և դեռ չճանաչված Հայաստանի և այն ժամանակվա Թուրքիայի միջև պայմանագիրը նույնպես կնքվեց Բաթումում: Խոսակցություններ կան, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Լավրովի տեղակալը՝ Բոգդանովը:
Իշխանությունը այս առիթով նույնպես ոչ մի խորհրդարանական լսումներ չկազմակերպեց: Հիմա ընթանում է մի ծածուկ գործընթաց որը կարող է անսպասելի հետևանքներ ունենալ: Խնդիրը ոչ թե խաղաղությունն է, այլ դրա գինը: Եթե Հայաստանը գնում է անդառնալի զիճումների, բայց հետո մեր ակնկալիքները չեն արդարանում, այդ դեպքում ո՞վ պետք է պատասխան տա:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը այս անգամ անդրադարձել է հայ-թուրքական նշմարվող հարաբերություններին: