13:30   22-09-2021
Կանգնած հայ-իրանական կոկորդին. Բաքվի նպատակները հեռու են գնում. «Հարևաններ»
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանական զորքը իզուր չէ, որ Սյունիքի ճանապարհի մի մասին եկավ և կանգնեց: Բաքվում  հարթ ասֆալտի հանդեպ առանձնակի սեր ոչ-ոք չի տածում: Այս ամենն արվել է նպատակային: Մասնագետները դեռևս ամիսներ առաջ զգուշացնում էին գործողությունների հնարավոր նման ընթացքի մասին:

Բնականաբր Բաքվի քայլերն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի դեմ: Հատկապես հիմա, երբ լարվածությունն աճում է Իրանի սահմաններին մոտ, իսկ միջազգային հարթակներում միջուկային խնդրի լուծումը և հետևաբար սանկցիաների վերացման գործընթացը կարծես կրկին սառում է:

Ի՞նչ վիճակում է այսօր Թեհրանը և ի՞նչ ազդակներ պետք է ստանա Երևանից: Այս հարցերի շուրջ զրուցել ենք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ: 

Loading...