11:45   07-10-2021
Բաքու-Նախիջևան-Բաքու. ինչու՞ է Ադրբեջանը վերսկսում թռիչքները. «թարմ ուղեղով»` Հակոբ Բադալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստան-Ադրբեջանական օդային տարածքը քաղաքացիական ավիափոխադրումների համար երբեք էլ փակ չի եղել: Հիմա մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան այս էմոցիանալ հարցի վրա կենտրոնանալը: Տարածաշրջանային փոթորկումները Հայաստանի համար հավելյալ խնդիրներ են: Այս իրավիճակում, երբ լարված են Իրան-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, հրամայականները փոխվում են: Առաջնահերթությունը, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, այլընտրանքային լուծումներ գտնելն է: Բախվում ենք մի իրավիճակի, որի սցենարը մեր պետությունը վաղուց պիտի ունենար: Լուծումների մասին ոչինչ չի ասվում: Վերլուծաբանի խոսքով՝ սա վկայում է 30 տարվա պետական ընթացքի ոչ այնքան լավ ցուցիչի մասին: Արագ տեմպով պիտի լրացնել բացթողումները: Անընդհատ քաղաքական ճնշման լծակներ են ի հայտ գալիս, որին զոհ գնալ չի կարելի:

Loading...