10:39   12-10-2021
Չավուշօղլուն հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ
Թողնել մեկնաբանություն

Բելգրադում «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ինքն ու Լավրովը հանդիպման ժամանակ անդրադարձել են  Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերին:

Loading...