10:56   13-10-2021
ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է խոստացել արաբական երկրների հետ կապերի զարգացման հարցում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին ամրապնդելու և ընդլայնելու խաղաղ հարաբերություններն արաբական և մուսուլմանական երկրների հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ Սալիվանի հանդիպման արդյունքներով։

Լապիդը, ով կոալիցիոն համաձայնագրերի պայմանների համաձայն՝ ապագայում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, առաջին այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նոր վարչակազմը խոստանում է զարգացնել Իսրայելի հարաբերությունները մերձավորարևելյան տարածաշրջանի հարևան երկրների հետ։

Նշվում է, որ զրուցակիցները մասնավորապես քննարկել են Իսրայելի հարաբերությունների խորացումն ԱՄԷ-ի, Բահրեյնի և Մարոկկոյի հետ։

Այսօր ծրագրված է Լապիդի հանդիպումն ԱՄԷ-ից գործընկեր Աբդուլլա Բին Զայիդի հետ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայությամբ։ Նշենք, որ Թրամփի օրոք Իսրայելը դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր էր կնքել ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ։

Loading...