10:56   13-10-2021
Image Description
Սաակաշվիլիին տեղափոխել են մենախուց
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտում տեղափոխել են մենախուց։ Դա արվել է իր իսկ ցանկությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քաղաքական գործիչը հրաժարվել է խցում մնալ այլ բանտարկյալների հետ։ Բանտի ղեկավարությունը հաշվի է առել նրա ցանկությունը։

Գերատեսչությունը հերքել է նաև այն տեղեկությունը, թե քաղաքական գործչի դաշնակիցներին չեն թողնում նրա մոտ։ Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի անձնական բժշկին, ով արդեն մի քանի անգամ այցելել է նախկին նախագահին, ապա բժիշկը պետք է անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնի՝ հիմնավորելով պացիենտի հետ հանդիպման պատճառը։

Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Առողջապահության նախարարությանը՝ բժիշկների բազմաֆունկցիոնալ խումբ ստեղծելու խնդրանքով։ Խումբը պետք է զբաղվի 12 օր առաջ հացադուլ հայտարարած Սաակաշվիլիի առողջական վիճակի ուսումնասիրությամբ։

Loading...