10:58   13-10-2021
Image Description
Կանադան կընդունի 40 հազար աֆղան փախստականի
Թողնել մեկնաբանություն

Կանադան Աֆղանստանից 40 հազար փախստականի կընդունի։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Ավելի վաղ Կանադայի միգրացիոն հարցերի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Կանադան պատրաստվում է ընդունել ավելի քան 20 աֆղան փախստականի՝ առավել խոցելի խմբերից։

«Կանադան կընդունի 40 հազար փախստականի, և մենք կոչ ենք անում այլոց նույնպես ակտիվացնել իրենց աջակցությունը՝ փախստականների անվտանգ վերաբնակեցման համար»,- գրել է Թրյուդոն իր թվիթերյան էջում։

Loading...