12:53   13-10-2021
Covid 19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից
Թողնել մեկնաբանություն

Covid 19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է։ Այս սեզոնին մարդիկ հաճախ իրենց ախտանշանները վերագրում են սուր շնչառական հիվանդություններին և չեն դիմում բժշկի: Վերջին 14 օրվա տվյալները փաստում են, որ նախորդ 14 օրվա համեմատ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ:

«Ցավոք, ունենք մանկապատանեկան բոլոր խմբերում 1,5-1,7 անգամ դեպքերի աճ: Բացի այդ, ըստ ԵՄ չափանիշների, մենք արդեն կարմիր գոտուց անցնում ենք վառվող կարմիր գոտի: Հիվանդացությունը բարձր է բոլոր մարզերում, հիվանդությունը երիտասարդացել է, և ավելի շատ թիրախավորված են 30-50 տարեկան անձինք»,-ասաց նա:

Loading...