13:51   13-10-2021
Մոսկվայի բանակցությունները «բաց էին և օգտակար». Փրայս
Թողնել մեկնաբանություն

Ամերիկացի և ռուս դիվանագետներ Նուլանդն ու Ռյաբկովը մոսկովյան հանդիպման ժամանակ պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլ անցկացնել Մոսկվայում և Վաշինգտոնում իրենց գերատեսչությունների գործունեության սահմանափակումների վերաբերյալ՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ գրում է Interfax-ը:

Ըստ նրա՝ ամերիկյան կողմն ակնկալում է Ռուսաստանից ստանալ «անձնակազմի թվաքանակի հավասարեցում, փոխհամաձայնություն վիզաների հարցում»: Նա շեշտել է, որ ԱՄՆ դեսպանատանն ավելի աշխատողներ են անհրաժեշտ՝ ռուսական իշխանությունների հետ կայուն կապեր պահպանելու համար:

Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումից հետո ռուս դիվանագետը հայտարարեց «մեծ առաջընթացի» բացակայության մասին: Ռյաբկովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա սրումը դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքներին վերաբերող հարցերում:

Ռուսական կողմը Միացյալ Նահանգներին առաջարկել է «վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք երկու կողմերը կիրառել են վերջին տարիներին»:

Loading...