18:36   13-10-2021
Էրդողանի պլանները կարող են կիսատ մնալ. նա հիվանդ է. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի առաջնորդն այլևս առաջվանը չէ. նա դժվարախոս է դարձել, իսկ աստիճանները բարձրանալիս դիմում է կնոջ օգնությանը: Ամերիկյան «Foreign Policy» պարբերականը վերջերս իր հոդվածում գրել է, թե Էրդողանը հիվանդ է և չի կարողանալու պաշտոնավարել մինչև 2023 թվականը: Հոդվածում նշվում է նաև նրան փոխարինող հավանական թեկնածուների անունները: Շոշափվել է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անունը: Ոչ վաղ անցյալում նա քաղաքապետի ընտրություններում կարողացավ հաղթել անգամ Էրդողանի կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին: Պարբերականում խոսվող հավակնորդները ծայրահեղ ազգայնական ուղղվածություն ունեցող կուսակցություններից են:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է Էրդողանի հավանական հիվանդության և նրա պաշտոնին հավակնողների մասին:

Loading...