11:17   15-10-2021
ՀՀ ՊՆ ղեկավարի գլխավորությամբ քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից,  խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում։

Loading...