12:24   16-10-2021
Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է առողջական վիճակի թեստ անցնել և դեղորայք ընդունել։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։

«Վերջին անգամ Սաակաշվիլիին տեսել են բանտում, 4-5 օր առաջ։ Դրանից հետո նրա վիճակը վատթարացել է, սակայն, ինչպես երևում է, ուժեղ օրգանիզմ ունի։ Սաակաշվիլին համաձայն է բժշկական կոնսիլիումի անցկացմանը, համաձայն է թեստերի, համաձայն է դեղորայքի ընդունման»,-ասել է նա։

Բժշկի խոսքով՝ նախկին նախագահը ջուր և թեյ է խմում։ Հացադուլի հետ կապված՝ ներկայում նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա, սակայն այդ պահը մոտենում է։

Նա նշել է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի ուսումնասիրման համար բազմաֆունկցիոնալ խմբի բժիշկների կոնսիլիումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։

Loading...