12:29   16-10-2021
Թուրքիան իրավունք է ստացել Վրաստանի տարածքով ապրանքներ արտահանել ԵՄ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան ուրբաթ օրվանից իրավունք է ստացել ազատ առևտրի ռեժիմով արտահանել թուրքական հումքից Վրաստանում արտադրված արտադրանքը։

«Մասնավորապես, դա վերաբերելու է տեքստիլի, կահույքի, շինանյութերի, պլաստմասսայի, պողպատի, թղթի, ստվարաթղթի և այլ արտադրանքների։ Բացի այդ, նման համաձայնագիրը կխրախուսի ներդրումները Թուրքիայից, կնպաստի համատեղ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը», – էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավայի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

Դրա հետ մեկտեղ նոր համաձայնագիրը չի տարածվի գյուղատնտեսական արտադրանքի վրա, ճշտել են Էկոնոմիկայի նախարարությունում:

Վրաստանը, Թուրքիան և ԵՄ-ն համաձայնագրի վրա աշխատել են 2017 թվականից։ 2014 թվականին Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի անքակտելի մասը խորը և համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրն է: Թուրքիան Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերն է։ 2021 թվականի հունվար-օգոստոսին երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,2 մլրդ դոլարը, ինչը 32,5 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Loading...