11:59   19-10-2021
Զանգեզուրի միջանցքով պանթյուրքիզմի սկիզբ. Էրդողանի օրակարգը անփոփոխ է. «թարմ ուղեղով»՝ Կարեն Հովհաննիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Պատերազմից հետո Արցախի անվտանգության երաշխավորը ՊԲ-ն է և ռուսական զորքը: Հայկական բանակը, կարծես թե, մի կողմ է քաշվել: Սա նաև փաստագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով գործը հանձնված է ռուսական զորքին: 1 տարվա ներկայացվածությունը հստակեցրեց՝ պատշաճ աշխատանք, այնուամենայնիվ, չի տարվում: Ալիևը այսօր էլ իրեն համարում է հաղթած. նշում է՝ Արցախի հարց չկա: Փաստը այն է, որ կա Արցախ, պարզապես օկուպացված և մասնատված: Վաղ թե ուշ ադրբեջանական հանրությունը պիտի հարց տա՝ սա ի՞նչ հաղթանակ էր, եթե այնտեղ կա պետություն՝ բոլոր պետական ատրիբուտներով: Հոկտեմբերի 14-նն էլ օրինակն է, որ նրանք ուզում են ցույց տալ իրենց հանրությանը, որ հաղթել են:

Loading...