12:19   20-10-2021
2018 թվականից մինչև օրս վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա
Թողնել մեկնաբանություն

2018 թվականից մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:
Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը, հայտնում են ՇՄՆ-ից։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև էլեկտրական շարժիչով 12 մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։

Loading...