15:54   22-10-2021
Ժնևում Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մասնակցությամբ հերթական քննարկումն է եղել
Թողնել մեկնաբանություն

Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի հարցով Ժնևում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը: Վերջիններս մասնակցել են Սիրիայի սահմանադրության քննարկումների 6-րդ փուլին, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ժողովը նախագահել է թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտգործնախարարությունը ներկայացնող Սելչուկ Ունալի գլխավորությամբ: ՌԴ-ի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսնադր Լավրենտևը: Իսկ Իրանի պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ալի Ասգար Հաջըն։

Ժողովից դուրս Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչներն առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում նույնպես քննարկվել է Սիրիային առնչվող տարբեր հարցեր, այդ թվում Իդլիբի հարցը:

Loading...