17:43   22-10-2021
Հավելյալ հատկացումներ հեռավար կրթությանը և Վանաձորի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների հաշվին գումար է հատկացվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին:

Վերաբաշխված 29 մլն 915 հազար դրամից 7 մլն 915 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ ջեռուցման համակարգի տեղադրման համար:

Դպրոցում մինչ օրս ջեռուցումն իրականացվում է գազի վառարանների միջոցով: Ջեռուցման կենտրոնացված համակարգի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերը փորձաքննություն անցել են և արդեն պատրաստ են: Միջոցները տրամադրվել են՝ ջեռուցման համակարգի ապահովման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու նպատակով:

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ լրացուցիչ 22 մլն դրամ գումար կստանա` 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռավար կրթություն կազմակերպելու նպատակով:

Հեռավար դասավանդում իրականացնող ուսուցիչները վարձատրվում են ամսական 180 հազար դրամ դրույքաչափով՝ ներառյալ հարկերը։

Loading...