19:43   22-10-2021
Բրազիլացի նախարարներն ու նրանց տեղակալները սկսել են հեռանալ
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայի կառավարությունը մեկ օրում կորցրել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի այն բանից հետո, երբ հայտարարվել է լրացուցիչ բյուջետային ծախսերի մասին։ Տնտեսության և էներգետիկայի դեպարտամենտի երկու աշխատակից հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, հրաժարական է ներկայացրել, հայտնում է Globo տեղական թերթը:

Հրաժարական է տվել հանքերի և էներգետիկայի նախարար Ժոզե Մաուրո Կոելյոն։ Նա տեղափոխվում է մասնավոր հատված: Պաշտոնը թողել են նաև ազգային գանձարանի ղեկավար Ջեֆերսոն Բիտենկուրը, գանձարանի և բյուջեի գծով հատուկ քարտուղար Բրունո Ֆունշալը և նրանց տեղակալները:

Բրազիլիայի նավթագազային խոշորագույն Petrobras ընկերությունը դիտարկում է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ծավալների ավելացման հարցը դեֆիցիտից խուսափելու համար: Մի քանի ժամ առաջ նախագահ Բոլսոնարոն խոստացել էր փոխհատուցել բեռնատարներին դիզվառելիքի գների թանկացման համար։

Հոկտեմբերին Բրազիլիայի ղեկավարը բազմիցս դժգոհություն էր հայտնել վառելիքի գների բարձրացման կապակցությամբ:

Տարեսկզբից հանրապետությունում դիզվառելիքի միջին գինն աճել է գրեթե 38%-ով` մեկ լիտրի դիմաց մինչև 4,9 ռեալ (մոտ 0,9 դոլար), բենզինը թանկացել է գրեթե 41%-ով` մինչև 6,3 ռեալ (մոտ $1) մեկ լիտրի համար։ Մի շարք նահանգներում բենզինի գինը հասնում է 7,5 ռեալի (1,33 դոլար), նշում է ՏԱՍՍ-ը։

Loading...