19:46   22-10-2021
Արցախի պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, այսօր անցկացրել է հեռավար խորհրդակցություն՝ նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին:
 
Արցախի առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների շուրջ:
 
Լիազոր մարմինների ղեկավարներին հանձնարարել է ավելի համակարգված աշխատանքներ իրականացնել՝ ընդգծելով բժշկական պարագաների ապահովվածության, մասնագետների ներգրավման, պատվաստման ու հիվանդության տարածումը կանխարգելող այլ աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով:
 
Բեգլարյանն ընդգծել է նաև հանրային միջոցառումների և սննդամթերքի անվտանգության ապահովման շուրջ իրականացվող համալիր միջոցառումների նշանակությունը, իսկ շահագրգիռ մարմինների ղեկավարներին հորդորել ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն:

Loading...